Իրականում ի՞նչ ազգություն ունեն հայատյաց «հայերը» (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրը գրող, հրապարակախոս Լիա Ավետիսյանն է։

Հաղորդման հյուրն անդրադարձավ մեր մշակույթում իրականացվող դիվերսիային՝ ասելով, որ հատուկ միտումով մշակված ծրագիր է աշխարհում ընդհանրապես ազգային մշակույթը վերացնելը։ Իսկ մեզանում դա իրականացվում է հետևողական քայլերով՝ մեր մեծերին նսեմացնելու, ծաղրելու, օտարալեզու ներկայացնելու միջոցով։ Ինչպես նկատեց հրապարակախոսը՝ ցավոք երբեմն այդ գործն արվում է հենց հայերիս ձեռքով, այսինքն, նսեմացման գործընթացում ներգրավվում են մեր հայրենակիցները, որոնք չգիտես՝ տգիտությա՞ն, վաճառվելո՞ւ պատճառով մշակույթը նսեմացնելու քարոզչություն են իրականացնում տարբեր հաղորդումների, եթերների, հոդվածների ձևով։

Լիա Ավետիսյանը մասնավորապես խոսեց Սայաթ-Նովայի և նրա ստեղծագործական արվեստի մասին՝ նշելով, որ նրան վերագրվում են նաև ադրբեջանական ստեղծագործություներ, մինչդեռ Սայաթ-Նովայի ժամանակ Ադրբեջան ու ադրբեջաներեն չի եղել։ Բայց հենց հայ երիտասարդների բերանից է հնչում այդ ապատեղեկատվությունը։

Հարցազրույցը դիտեք տեսանյութում