ՔՊ-ը կողմ քվեարկեց ընդդիմադիր պատգամավորների ներկայացրած նախագծերին

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի հեղինակած Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։

ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը նախքան քվեարկությունը հայտարարեց, որ իրենք կողմ են քվեարկելու այս նախագծին։

Նախագիծն ընդունվեց 91 կողմ, 6 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։

Հիշեցնենք, որ այս նախագիծն ուղղված է բնության, մշակույթի, պատմության հուշարձանների պահպանության օգտագործման ու պաշտպանության նկատմամբ հանրային ու վարչական պատասխանատվությունը բարձրացնելուն։ Նախագծով առաջարկվում է վարչական տույժերի չափը բարձրացնել, մասնավորապես, առաջարկվում է գործող վարչական տույժերի չափը կրկնապատկել։

Առաջին ընթերցմամբ ընդունվեց  նաև «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Լիլիթ Գալստյանի և Էլինար Վարդանյանի կողմից ներկայացված «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին  նախագիծը։

Նախագիծն ընդուվեց 90 կողմ, 6 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։