Բաքվում մեկնարկել է Էրդողան-Ալիև հանդիպումը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն աշխատանքային այցով Բաքվում է։ Համացանցում հայտնվել են Էրդողանի ու Ալիևի՝ Բաքվում կայացած հանդիպման պաշտոնական արարողության առաջին կադրերը։

«Ազերթաջ»-ի փոխանցմամբ՝ ավելի վաղ Հեյդար Ալիևի անվան օդանավակայանում Էրդողանին դիմավորել են Ադրբեջանի առաջին փոխվարչապետ Յաղուբ Էյուբևը և փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը՝ պատվո պահակախումբով։