Ընտրվել է «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ»-ի Գործադիր կոմիտեն. համակարգող՝ Ռուբեն Վարդանյան

«Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման խորհրդի՝  հունիսի 12-ին կայացած նիստում  ընտրվել է  Շարժման Գործադիր կոմիտեն:

Աշխատանքային խմբի կողմից Խորհրդին է ներկայացվել Շարժման Գործադիր կոմիտեի առաջին կազմի ընտրության կարգը, որը հաստատվել է միաձայն։ Համաձայն կարգի՝ Գործադիր կոմիտեի անդամները կարող են ընտրվել Շարժման մշտական գործող մարմնի՝ Խորհրդի կազմից:

Գործադիր կոմիտեն ընտրվել է  հետևյալ կազմով՝

Գործադիր կոմիտեի համակարգող՝ Ռուբեն Վարդանյան,

անդամներ՝ Դավիթ Մանուկյան, Նարինե Աղաբալյան, Անդրանիկ Սարգսյան, Գարիկ Աբրահամյան և Հայկ Ավանեսյան։

Գործադիր կոմիտեն իրականացնելու  է Շարժման գործունեության ընթացիկ ղեկավարումը։