Իջևանի Ներքին Ծաղկավան գյուղում վարժանք է անցկացվելու. կգործարկվի շչակ

Հունիսի 14-ին` ժամը 10:00-ից 15։00-ը Տավուշի մարզի Իջևան համայնքի Ն. Ծաղկավան բնակավայրում անցկացվելու է «Օդային տագնապ ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ:

Խնդրում ենք չանհանգստանալ։