Տավուշում ՊՆ զորամասի շտաբի պետի և պարեկների մասնակցությամբ միջադեպով քրվարույթ է հարուցվել. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեն հաստատել է մամուլում շրջանառվող տեղեկությունը, ըստ որի՝  Տավուշում ՊՆ N զորամասի շտաբի պետն ու ընկերները հարվածել ու հայհոյել են պարեկներին։

Քննչական կոմիտեից հայտնում են, որ դեպքի առթիվ  քրեական վարույթ է նախաձեռնվել՝  ՔՕ 452 հոդվածի 3-րդ մասի և 297 հոդվածի 1-ի մասի հատկանիշներով․ այն է՝  պաշտոնական անձի ծառայողական  գործունեությունը խոչընդոտելու և խուլիգանության հատկանիշներով։ Այս պահին երեք անձ ձերբակալված է։