Սրանք ուղեղների լվացում սկսել են դպրոցներից

Վերջին ամիսների ընթացքում սրանց կողմից գեներացվող գաղափարներն ուղղակիորեն կապված էին արժեքային համակարգի կազմաքանդման գործընթացների հետ։ Ամեն հնարավոր առիթի պարագայում Արարատի թեման հրապարակ նետելով, դա փաստացի հստակ սխեմա էր աշխատեցնում։ Ավելին, կառավարության նիստերից մեկում միանգամից թեմա սարքեց դպրոցների դաստիարակության մասով, թե «մենք դպրոցներում երեխաներին միֆերով ենք դաստիրակում ու սխալ թեզեր մատուցում»։ Սրանք փորձում են ջնջել, մաշել ինչ ունենք, ինչը մերն է։

Թեման բնականաբար իրա արձագանքը պտի ուեննար ու գործնականում կիրառելություն ստանար։ Օրերս «Փաստ» թերթը տեղեկություն էր հրապարակել, որ Ժաննան դպրոցներին արդեն հրահանգ է իջեցրել «մաքրել» դպրոցների պատերը. Ավելի կոնկրետ հանձնարարված է եղել դպրոցների պատերից հանել հերոսների, ֆիդայիների, պատմական կերպարների նկարները, հայ մեծերի մտքերն ու հայրենասիրական լոզունգները, ազգային ոգին բարձրացնող աֆորիզմները և այլ տիպի գրառումները»։ Այսինքն՝ էն ամենը, ինչ սովոր ենք տեսնել մեր դպրոցների պատերին։

Հիմի դուք նայեք, թե ոնց են հիմնավորում էդ սրբապղծությունն էս անհայրենք վիժվածքները․ «աշակերտների մտածելակերպի ու ենթագիտակցության վրա արհեստական ներգործությունից խուսափելու նպատակով»։ Թերթը գրել էր նաև, որ իշխանություններն էս գործընթացը սկսել են մարզերից։

Ուրեմն ասեմ իմանաք, որ արդեն սկսել են ու կոնկրետ Լոռու մարզում արդեն մի քանի դպրոց կա, որ տնօրեններին հանձնարարել են «ազատել» պատերը, դե նրանք էլ հլու-հնազանդ հրամանը կատարել են։ Նենց որ, հիմի դպրոց ես մտնում ու ամեն ինչ սպիտակ ա։ Սրանք ուղեղները լվացում սկսել են դպրոցներից, սրանց պետք ա անհայրենիք ու անարժեք կոնտիգենտ, որ ոնց ուզենան իրենց ասածն անցկացնենք։Խոսքի ասեն, որ «էս սարն էդքան էլ մերը չի» կամ «կադաստրի գիրք ա պետք, որ սահմանը հստակեցնեն», ու ընդդիմացող կամ հակաճառող մարդ չլնի, խելոք ծափ տան։ Ծրագիրն էնա, որ պտի կազմաքանդեն պետականության հիմքերը ու էդ ամեն սկսում են դպրոցից։ Կարճ ասած, արհեստական պատմություն են սարքում, նոր արժեքներ գեներացնում, որ հանգիստ Ցեղասպանության փաստն էլ խեղեն, Արցախյան հերոսամարտն էլ նսեմացնեն։

Հ․գ․ Մի անգամ Վազգեն Սարգսյանը խորհրդակցության ժամանակ, երբ հերթական անգամ ասում են, որ գիտնականներն կան, որ ասում են, թե Նոյի տապանն Արարատի գագաթին իջնելու թեման էդքան էլ էդպես չի եղել, որ ուրիշ լեռան վրա է իջել, սպարապետն ասում է․ «Արա հերի՛ք ա, ուրիշն իրա չեղած պատմությունն ա ծաղկացնում ու հնարում, իսկ մենք մեր եղածն ենք հերքում ու բզբզում, թարգե՛ք։ Ուրեմն իմացեք, ոչ միայն Արարատի վրա ա իջել, այլ իջնելուց հետո էլ ուղղիղ եկել ա Արարատ՝ մեր գյուղ»։ 

Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան էջից