Իրանի հոգևոր առաջնորդը կարծում է, որ Արևմուտքը չի կարողանա կանխել միջուկային զենքի ստեղծումը

Արևմտյան պետությունները չէին կարողանա խոչընդոտել Իրանին միջուկային զենք ձեռք բերելու հարցում, եթե նա իր առջև նման նպատակ դներ։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, փոխանցում է ԻՌՆԱ-ն։

«20 տարի թշնամիները (ի դեմս արևմտյան տերությունների) խոչընդոտներ են ստեղծում մեր միջուկային արդյունաբերության զարգացման համար՝ թաքնվելով միջուկային զենքի մասին խոսակցությունների հետևում։ Նրանք գիտեն, որ մենք առաջնորդվում ենք իսլամական դոկտրինով և չենք ձգտում միջուկային զենք ստեղծել։ Բայց եթե այդպես չլիներ, նրանք չէին կարողանա մեզ կանգնեցնել»,-ասել է Խամենեին։

Նա նաև նշել է, որ Թեհրանը պետք է շարունակի համագործակցությունը Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի շրջանակներում երաշխիքների մասին համաձայնագրի շրջանակներում։