Կիմ Չեն Ընը իր լիակատար աջակցությունն ու համերաշխությունն է հայտնել Վլադիմիր Պուտինին

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին Ռուսաստանի օրվա առթիվ՝ լիակատար աջակցություն և համերաշխություն հայտնելով ռուս ժողովրդին և մաղթելով բարգավաճում։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Հյուսիսային Կորեայի առաջնորդի խոսքով՝ այժմ Ռուսաստանի տոկուն և իմաստուն ժողովուրդը Պուտինի ղեկավարությամբ պայքարում է այն ուժերի դեմ, որոնք փորձում են խաթարել երկրի ինքնիշխանությունը, անվտանգությունը և նրա խաղաղ կյանքը:

«Ռուսաստանի զարգացման պատմությունը և նրա մշակույթը, որով կարելի է հպարտանալ, խորը արմատներ ունեն, երկիրն անցել է զարգացման փառքով պատված ճանապարհը՝ դրսևորելով արժանապատվություն և ուժ»,-ասված է շնորհավորական ուղերձում։