Ուկրաինան պատրաստ էր Ռուսաստանի հետ հակամարտության կարգավորմանը, սակայն հրաժարվեց ԱՄՆ-ի ճնշման պատճառով․ՌԴ ԱԽ քարտուղար

Ուկրաինայի ղեկավարությունը պատրաստ էր Ռուսաստանի հետ հակամարտության կարգավորմանը, սակայն հրաժարվեց ԱՄՆ-ի ճնշման պատճառով: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը

«Եթե չլիներ ԱՄՆ-ի ճնշումը նրանց վրա, այդ իրավիճակը չէր լինի։ Նույնիսկ Ուկրաինայի ղեկավարներն իրենք պատրաստ էին խաղաղության պայմանագիր կնքել, և Ռուսաստանին գրավոր առաջարկներ էին անում, որոնք սկզբունքորեն մենք հավանություն ենք տվել», – հայտարարել է նա։

Պատրուշևը հավելել է․ «Ռուսաստանը ԱՄՆ-ի վերջնական նպատակը չէ, նրանք ցանկանում են ոչնչացնել կամ թուլացնել Ռուսաստանը, բայց նրանց հիմնական նպատակը Չինաստանն է, քանի որ ամերիկացիները ցանկանում են տիրել ամբողջ աշխարհին, բայց դա նրանց չի հաջողվի»։