«Միասին» շարժումը դիմել է ՌԴ ղեկավարությանը ԼՂ հիմնահարցի կարգավորման գործընթացում իրադարձությունների ծայրահեղ բացասական զարգացման առիթով

«Միասին» շարժումը դիմել է ՌԴ ղեկավարությանը Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման գործընթացում իրադարձությունների ծայրահեղ բացասական զարգացման առիթով։

ՀՀ–ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին ուղղված նամակում ասվում է, որ իրենք վճռականորեն մերժում են ՀՀ վարչապետի դիրքորոշումը, երբ նա հայտարարում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման մասին՝ Լեռնային Ղարաբաղը նրա կազմում։

Ոչ ոք և ոչինչ չի կարող կոտրել արցախցու կամքը հայրենիքում ապրելու որպես ազատ և անկախ, ժողովրդավարական կազմավորման քաղաքացիներ, որի կարգավիճակը իրավասու է փոխել միայն իր հողի վրա արարող ժողովուրդը։

Համարում ենք, որ Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահ գործունեությունը ՌԴ–ին տրված իրավունք է՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության, որը պետք է գործի մինչև Արցախի Հանրապետության կարգավիճակի վերջնական սահմանումը, իր քաղաքացիների անվտանգության երաշխավորված ապահովումը։