Պայթուցիկ կրող անօդաչուն Վորոնեժում ընկել է բնակելի տան վրա․ կան տուժածներ

Անօդաչու թռչող սարքը, որը պայթուցիկ էր կրում, Վորոնեժում ընկել է բնակելի տան վրա։ Այս մասին գրում է gazeta.ru-ն՝  հղում անելով Shot թելեգրամյան ալիքին։

Ենթադրվում է, որ դրոնը խփվել է տան վրա ընկնելուց առաջ։  Պորտալի տվյալներով՝ տեղի բնակիչները երկու պայթյուն են լսել։

Վորոնեժի բնակելի շենքերից մեկում անօդաչու թռչող սարքի վթարը վնասել է երկրորդ և երրորդ հարկերի միջև գտնվող մի քանի բնակարան։

Նշվում է, որ երկու տուժածներ ստացել են թեթև կտրվածք, նրանք ստացել են բուժօգնություն, հոսպիտալացում չի պահանջվել։ Տան բնակիչներից ոչ ոք չի տուժել։

Ավելի վաղ Baza թելեգրամյան ալիքը տեղեկացրել էր, որ հունիսի 8-ի ցերեկը միանգամից չորս կամիկաձե դրոններ գրոհել են Բելգորոդի մարզի Վյազովոյե գյուղը։

Հունիսի 7-ին Կուրսկի նահանգապետ Ռոման Ստարովոյտը տեղեկացրել էր, որ Սուջանի շրջանում սահմանապահներն ուկրաինական անօդաչու են իջեցրել։

Մեկ օր առաջ Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովն իր թելեգրամյան ալիքում տեղեկացրել էր, որ Ղրիմում ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներով իջեցվել է Ուկրաինայի Զինված ուժերի անօդաչու թռչող սարք։