Թուրք-ադրբեջանական տանդեմի նոր պահանջներն արդեն մշակվում են

Ինչպես և սպասվում էր, «Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների իբր կարգավորման գործընթացը միանգամայն կանխատեսելի զարգացում է ընդունում։

Նախ պետք է մատնանշել, որ «նորմալացման» ոչ մի գործընթաց իրականում չկա և ընդամենը տեղի է ունենում Արցախի ոչնչացման և Հայաստանի մասնատման վերաբերյալ Հայաստանի իշխանություններից իրավական համաձայնության «թուղթ» ստանալու գործընթաց։

Թավշյա իշխանություններն կարծում են (!!!), որ հույս ունեն (կամ իրենց խոստացել են), որ Հայաստանի, Արցախի և հայության կենսական ու ռազմավարական շահերը հանձնելով՝ փախարենը «խաղաղություն» կստանան։

Այսինքն՝ թուրք-ադրբեջանական տանդեմը կհրաժարվի իր ագրեսիվ գործողություններից։

Իհարկե, նման փաստարկումը կարող է ընդունելի լինել մտավոր սահմանափակ կարողություններ ունեցող մարդկանց մոտ կամ այն մարդկանց համար ,ովքեր բացարձակապես պատկերացում չունեն այնպիսի եզրույթի մասին, ինչպիսին է «real politic»- ը։

Սակայն հայկական իշխանությանը վերը նշվածը ոչ մի կերպ չի վերաբերում, քանի որ ես չեմ հավատում, որ այնտեղ բոլորը սահմանափակ մտավոր ունակություններ ունեցող մարդիկ են կամ «խաղաղասեր ռոմանԾիԳ»։

Ոչ, ներկայիս հայկական իշխանությունը փայլուն կերպով խաղում է «գլոբալիստ միամիտների» դերը, իսկ իրականում իշխանության վերին էշելոնում մարդկանց մեծ մասը հասկանում է իրենց քաղաքական քայլերի հետևանքներն ու արդյունքները:

Այսպիսով, ի՞նչն է, որ ի վերջո, ստիպում նրանց նախանձելի համառությամբ առաջնորդել մի ամբողջ ազգի երաշխավորված ոչնչացման գործընթաց:

Թավշյա փրկիչների հիմնական շարժառիթը, ինչպես և սպասվում է, իրենց իշխանության պահպանումն է, որպես այդպիսին։

Եվ այստեղ պետք է հասկանալ, որ երբ իշխանություններն ասում են, թե զբաղված են «խաղաղության պայմանագրի շրջանակներում պայմանավորվածությունների կատարման երաշխավորների» փնտրտուքով, ապա մենք պետք է հասկանանք, որ իշխանությունն իրականում փնտրում է իր իշխանությունը պահպանելու արտաքին երաշխավորների՝ հայկական շահերը տոտալ հանձնելու պայմանով և որպես հետևանք՝ երկրի ներսում իրավիճակի անխուսափելի լարվածության ինքնաբուխ գեներացման գործընթացի ներքո։

Բայց ամեն ինչ շատ ավելի բարդ է:

Նույն թուրք-ադրբեջանական տանդեմը կանգ չի առնելու Հայաստանի թավշյա իշխանությունների արդեն հնչեցրած զիջումների վրա և նորանոր պայմաններ է առաջ քաշում:

Հայաստանի ներկայիս իշխանությունը հասկանում է, որ Հայաստանում իրավիճակը (հասարակական տրամադրությունների առումով) արդեն հասնում է իր կրիտիկական կետին, և նոր զիջումները կարող են պայթեցնել իրավիճակը երկրում (Թեև Արցախը և Հայաստանի տարածքները հանձնելու իշխանությունների արդեն հնչեցրած պատրաստակամությունն արդեն բավական առիթ է հանրային լարվածության աստիճանի թեժացման համար), բայց, այնուամենայնիվ, թուրք-ադրբեջանական տանդեմի նոր պահանջներն արդեն մշակվում են թուրքերի և ադրբեջանցիների դիվանագիտական խողովակների կողմից։

Դա, օրինակ, թյուրքական քոչվոր եկվոր տարրով (իբր փախստականներով) Հայաստանի տարածքը բնակեցնելու պահանջն է կամ Հայաստանի զինված ուժերը զինաթափելու կամ կտրուկ թուլացնելու պայմանը։

Հենց իրավական ձևակերպումը, օրինականացումն ու նոր պայմանների առաջադրումն է պատճառը, որ ադրբեջանական կողմը «հետաձգել» է իր մասնակցությունը Վաշինգտոնում նախատեսվող բանակցություններին։

Անշուշտ, թուրք-ադրբեջանական տանդեմի այս մարտավարությունը պայմանավորված է նոր ու նոր մահացու զիջումների պաշտոնական Երևանի մշտական պատրաստակամությամբ։

Կոպիտ ասած՝ թավշյա իշխանությունը անվերջ զիջումների պատրաստակամությամբ փաստացի թույլ է տալիս թուրքերին ճնշում գործադրել Հայաստանի ու Արցախի ուղղությամբ, ինչին մենք ականատես ենք լինում վերջին երեք տարվա ընթացքում։

Մնացածն ընդամենը Հայաստանի ներկայիս իշխանության խղճուկ փորձերն են ցույց տալու, թե իբր իրենք «բանակցում են», իսկ իրականում նրանք ընդամենը «առևտուր են անում» երկրի կյանքով, ազատությամբ և ապագայով՝ հանուն իրենց համար իշխանությունը պահպանելու «երաշխիքներ» ստանալու։ 

Արման Աբովյանի ֆեյսբուքյան էջից