Կախովկայի ՀԷԿ-ի վթարից հետո Դնեպրի հոսանքի արագությունն աճել է 10 անգամ

Խերսոնի մարզում 29 մարդ հոսպիտալացվել է Կախովկայի ՀԷԿ-ի  ավերածությունից հետո առաջացած հեղեղումների պատճառով։ Այս մասին հայտարարել է մարզի աշխատանքի և սոցիալական քաղաքականության նախարար Ալլա Բարխատովան, գրում է ՏԱՍՍ-ը։

Նահանգապետի պաշտոնակատար նշանակված Վլադիմիր Սալդոնն էլ հայտնել է, որ Դնեպրի հոսանքի արագության տասնապատիկ աճը բարդացնում է մարդկանց տարհանումն այն տարածքներից, որոնք հեղեղվել են հիդրոէլեկտրակայանի վթարի հետևանքով:

Նրա խոսքով՝ վտանգավոր գոտիներից ժամանակին դուրս չեկած մարդկանց պետք է իջեցնել տանիքներից ու ցանկապատերից։

Սալդոն հայտնել է նաև, որ ավելի քան 4000 մարդ է տարհանվել ջրհեղեղից տուժած շրջաններից:
Հիշեցնենք, որ հունիսի 6-ի գիշերը Կախովկայի ՀԷԿ-ի վերին մասը ավերվել է ռմբակոծության հետևանքով, ջրամբարի ամբարտակը չի քանդվել: Հարվածը ՀԷԿ-ին, ենթադրաբար, հասցվել է «Օլխա» ՀԿՌՀ-ից։

Նշենք, որ Ուկրաինան հայտարարում է՝ Կախովի ՀԷԿ-ը պայթեցրել են ՌԴ-ի զինված ուժերը, ռուսական կողմը՝ ուկրաինական զինված ուժերը։