Շոլցը ցանկանում է կրկին խոսել Պուտինի հետ

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը մտադիր է կրկին հեռախոսազրույց անցկացնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Այս մասին հայտնել է Շոլցի RTL հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Ավելի վաղ և՛ կանցլերը, և՛ նրա մամուլի ծառայության ներկայացուցիչներն ընդգծել էին, որ Մոսկվայի հետ երկկողմ շփումներն անհրաժեշտ են, և Բեռլինում ցանկանում են շարունակել դրանք:

Շոլցն ու Պուտինը վերջին անգամ հեռախոսազրույց են ունեցել 2022 թվականի դեկտեմբերի 2-ին: