ՀԴԲ-ն զբաղվում է կոռուպցիայի մեջ Բայդենի հնարավոր ներգրավվածության գործով

ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ) ստուգում է անցկացնում՝ պարզելու նախագահ Ջո Բայդենի հնարավոր ներգրավվածությունը կոռուպցիայի մեջ:

Նշվում է, որ չեն հերքվել ՀԴԲ-ի ստացած չհրապարակված տվյալները։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի վերահսկողության և հաշվետվողականության հանձնաժողովի նախագահ Հանրապետական Ջեյմս Քոմերը։

«Աղբյուրը, որի անունը չի բացահայտվում, և որը տեղեկատվություն է տրամադրել այն ժամանակ ԱՄՆ փոխնախագահի պաշտոնը զբաղեցնող Ջո Բայդենի ՝ կաշառակերության քրեական սխեմայում մասնակցության մասին, ամերիկյան հատուկ ծառայությունների իրազեկիչ է, վստահություն վայելող, ՀԴԲ-ի հետ ավելի քան 10 տարի համագործակցող», – հայտարարել է նա ՀԴԲ-ի աշխատակիցների կազմակերպած միջոցառման ժամանակ: