«Վերելք»․ 2. Հիմնել Մշակութային հանրային խորհուրդ (տեսանյութ)

Հարկավոր է քայլեր ձեռնարկել Հայաստանի՝ որպես պետության, անվտանգային, ժողովրդագրական, արժեհամակարգային, կրթական, մշակութային, ինքնագիտակցության, պատմական ոլորտներում հնարավոր փլուզման դեմն առնելու համար։ «Վերելք» հաղորդաշարը ներկայացրել է ստեղծված իրավիճակից հնարավոր նվազագույն կորուստներով ելքի ծրագիր, որի «Ազգային ինքնակազմակերպմանն ուղղված քայլեր» բաժնի «Մշակութային հանրային խորհուրդ» նախաձեռնության անելիքներին է նվիրված ներկա թողարկումը։ Այս խորհրդի նպատակն է լինելու նպաստել ազգային ուղղվածության մշակութային կառույցների և նախաձեռնությունների զարգացմանը, հզորացմանը, ապա հնարավորության սահմաններում համակարգված ձևով մասնակից լինել ժողովրդին մշակութային արժեքների տրամադրման գործին՝ կանխելու համար սպասվող հնարավոր դեգրադացիան:
Ի՞նչ կերպ է դա հնարավոր։

Մանրամասները՝ տեսանյութում