Ինձ չեն համոզել, ես իմ կամքով եմ նստել տիկին Գայանեի մեքենան․ Աշոտ Փաշինյան (տեսանյութ)

Ես իմ կամքով եմ նստել տիկին Գայանեի ավտոմեքենան, իմ առևանգումը սկսվեց այն պահից, երբ ես ցանկացա մեքենայից իջնել, բայց տիկին Գայանեն թույլ չտվեց։ Այս մասին այսօր՝ հունիսի 5-ին, լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը։

«Ինձ չեն համոզել, ես իմ կամքով եմ նստել մեքենան, առևանգումը մեքենան նստելու չէր վերաբերում։ Առևանգումը սկսվեց այն պահից, երբ ես ցանկացա մեքենայից իջնել, բայց տիկին Գայանեն թույլ չտվեց։ Տիկին Գայանեն ինձ նախօրոք չէր ասել, որ «Եռաբլուր» ենք գնալու։ Ես նրան շատ հարգալից ասացի, որ այսքան ժամանակ ով փորձել կապվել ինձ հետ, կապվել է, ով ցանկացել է հանդիպել՝ հանդիպել է, սակայն հիմա իմ կամքին անկախ ինչո՞ւ եք ինձ տանում «Եռաբլուր»։ Ես հիմա չեմ ուզում ձեզ հետ գալ «Եռաբլուր», որովհետև դուք առանց իմ կամքը հաշվի առնելու ասում եք գնում ենք այստեղ»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում