Արևմտյան պետությունները Հայաստանին հետևողականորեն ուղղորդում են դեպի վերջնական կապիտուլյացիա

Կարեն Ավագյանը գրել է․

Միջազգային հարաբերությունները հիմնված է ոչ թե միջազգային իրավունքի այլ ուժերի հարաբերակցության վրա:

Կարծում եմ այս մտքի ճշմարտացիությունը լավագույնս զգացել ենք մենք` Հայաստանի քաղաքացիներս: Բայց այս միտքը շատ հաճախ ներկայացվում է խեղաթյուրված: Շատերը այս միտքը որպես ապացույց ներկայացնելով հիմնավորւոմ են` մեծերի խաղի մեջ փոքր ենք: Այո փոքր ենք, բայց ուժերի հարաբերակցությունը միայն մեծ ու փոքրի տիրույթում չէ: Գործոնները բազմաթիվ են ու կարող են լինել տարբեր հարթությունների մեջ:

Այլ հարց է, երբ երկրիդ կառավարիչը աշխատում է ոչ թե այդ գործոնները կապիտալիզացնելու, այլ ընդհակառակը` դրանք չեզոքացնելու ուղղությամբ:

Օրինակ` անհասկանալիորեն երկիրդ գցում է թշնամու կողմից ճանաչման դաշտ: Հնարավոր բոլոր ձևերով հայտարարում է, որ ճանաչում է թշնամու երկրից ավելի մեծ տարածքը որպես թշնամունը (86.6 հազար քկմ), բայց ալիևը մի անգամ նույնիսկ ակնարկ չի արել մեր փոքրացած ու մնացած 29.8 հազար քկմ-ի ճանաչման կամ հավակնություննրի բացակայության մասին:

Կամ մեկ այլ օրինակ: Արևմտյան պետությունները Հայաստանին հետևողականորեն ուղղորդում են դեպի վերջնական կապիտուլյացիա, և դա սկսվեց այն ժամանակ երբ Հայաստանի ոչ բարով կառավարիչը հայտատարեց, որ նշաձող իջեցնել պատրաստ է այնքան, որքան պետք է:

Սահմանափակվելով երրոդ օրինակով նշեմ, որ Հայաստանի և Արցախի շուրջ եղած անվտանգային համակարգի բոլոր բաղադրատարրերի գործողությունները հետևողականորեն դադարեցվել են:

Իհարկե ներկայացված բոլոր գործոնների, իրողությունների մեջ մեղավորության սլաքները ըստ ընթերցողի ֆանտազիայի կարող են տարբերվել: Բայց, այս բոլոր թեզերի իրական չարագործը Հայաստանը զավթած տարրն է»: