Էրդողանը փոխել է կառավարության ողջ կազմը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փոխել է նախարարների կաբինետի ողջ կազմը, այդ թվում՝ արտգործնախարարության, պաշտպանության նախարարության, ֆինանսների և ներքին գործերի նախարարության ղեկավարներին։

Այսպիսով՝

Թուրքիայի փոխնախագահ է նշանակվել Ջևդեթ Յըլմազը։

ԱԳՆ ղեկավար է նշանակվել հետախուզության պետ Հաքան Ֆիդանը։

Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յաշար Գյուլերը ստանձնել է պաշտպանության նախարարության ղեկավարի պաշտոնը։

Նախկին փոխվարչապետ Մեխմեթ Շիմշեքը երկրորդ անգամ դարձել է Թուրքիայի ֆինանսների նախարար։

Թուրքիայի ներքին գործերի նախարարության ղեկավարի պաշտոնը նոր կաբինետում ստանձնել է Ստամբուլի նահանգապետ Ալի Յերլիկայան։