Իսրայելա-եգիպտական սահմանին փոխհրաձգության ժամանակ սպանվել է Իսրայելի բանակի երեք զինվոր

Իսրայելի բանակի մամուլի ծառայությունը շաբաթ օրը հայտնել է, որ Եգիպտոսի հետ սահմանի մոտ փոխհրաձգություն է տեղի ունենում։

«Եգիպտոսի հետ սահմանի մոտ կրակահերթեր են ընթանում»,-ՏԱՍՍ-ը գրում է, Իսրայելի պաշտպանության բանակը՝ ՑԱԽԱԼ-ը տեղեկացրել է, որ  սահմանային միջադեպի ժամանակ սպանվել է ՑԱԽԱԼ-ի երեք զինվոր, գրել է «Իսրայելինֆոն»։

Միջադեպի հանգամանքները պարզվում են, բայց նախնական տվյալներով՝ զինվորների վրա ահաբեկիչ է կրակել։

Նախկինում սահմանի այս տեղամասում հաճախ են տեղի ունեցել բախումներ զինվորականների և թմրանյութերի մաքսանենգությամբ զբաղվողների միջև։ Այս շրջանում թմրանյութերի տեղափոխմամբ զբաղվում են Սինայի և Նեգևի բեդվինները։ Անցած տարվա դեկտեմբերին սահմանին սպանվել էր իսրայելցի բեդվին։ ՑԱԽԱԼ-ի դիտորդները նկատել են մաքսանենգների ակտիվություն սահմանի մոտ, այստեղ է կանչվել «Էդոմ» դիվիզիայի մի ստորաբաժանում։