Դիլիջանի քրեականի պետ Արսեն Ղայթազյանը ձերբակալվել է

Դիլիջանի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Արսեն Ղայթազյանը ձերբակալվել է: Նրան կալանավորելու միջնորդություն կներկայացվի դատարան:

Այդ մասին լրատվամիջոցներին հայտնել է ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը:

Հիշեցնենք՝ ՀՀ դատախազությունն այսօր հայտնել էր, որ դատախազի որոշմամբ՝ քրեական հետապնդում է հարուցվել Դիլիջանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Ա. Ղայթմազյանի նկատմամբ:

Որոշում էր կայացվել նրան ձերբակալելու և կալանքը որպես խափանման միջոց միջնորդություն ներկայացնելու մասին:

Ավելի վաղ հրապարակվել էր տեսանյութ, որտեղ երեւում է թե ինչպես է Դիլիջանի քրեականի պետ Արսեն Գայթամազյանը ռեստորանհյուրանոցային համալիրում ծեծի ենթարկում 16-ամյա երիտասարդին։ Դեպքը տեղի էր ունեցել ապրիլի 10-ին։