Գորշ գայլերի առաջնորդը ժամանակավորապես զբաղեցրել է Թուրքիայի խորհրդարանի նախագահի պաշտոնը

Թուրքիայի Միլլի մեջլիսի նախագահ Մուսթաֆա Շենթոփը  պաշտոնը փոխանցել է «Ազգայնական շարժում» կուսակցության նախագահ և Էրդողանի համախոհ Դևլեթ Բահչելիին՝ հաջողություններ մաղթելով գալիք աշխատանքում։ Այս մասին գրել է ermenihaber-ը։

«Այս պաշտոնը մեծ քաղաքական ու պետական գործիչ Դևլեթ Բահչելիին եմ փոխանցում։ Թող նոր շրջանը բարով սկսվի»,- ասել է Շենթոփը։

Ընդգծենք, որ Բահչելին այս պաշտոնը զբաղեցրել է ժամանակավորապես։