ԱԹՍ-ները գրոհել են ՌԴ Սմոլենսկի մարզի վառելիքաէներգետիկ համալիրի դեմ

Սմոլենսկի նահանգապետի պաշտոնակատար Վասիլի Անոխինը տեղեկացրել է վառելիքաէներգետիկ համալիրի դեմ երկու անօդաչուների գրոհի մասին։

«Այսօր գիշեր, ժամը մոտ 3-ին Պոչինկովյան շրջանի Պերեսնա և Սմոլենսկի շրջանի Դիվասի գյուղերում հեռահար գործողության երկու անօդաչու գրոհել է վառելիքաէներգետիկ համալիրի օբյեկտները։ Զոհեր և տուժածներ չկան։ Կրիտիկական վնասվածքներ  և հրդեհներ նույնպես չկան։ Օպերատիվ ծառայություններն աշխատում են տեղում՝ հետևանքները վերացնելու համար»,- գրել է նա իր «Թելեգրամ» ալիքում։