Շինաշխատանքներ իրականացնելիս վնասվել է մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի պատը

Տիգրան Մեծի պողոտայի նորակառույց շենքերից մեկում շինարարական աշխատանքներ իրականացնելիս վնասվել է մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի պատը: Այս մասին հայտել է Երևանի մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանը:

Նրա խոսքով, դեպքը տեղի է ունեցել նախօրեին, առաստաղին կից աննշան հատված վնասվել է, փոքր քարաթափում է տեղի ունեցել, ինչն արձանագրվել է Մետրոպոլիտենի պահպանության բաժնի կողմից, և շենքի շինարարական աշխատանքները կասեցվել են:

Շինարարության հետագա ընթացքը կորոշվի փորձաքննությունից հետո: