ՆԱՏՕ-ում գաղտնի պլան են պատրաստել Ռուսաստանի «հարձակումների» դեպքում

ՆԱՏՕ-ի քաղաքական առաջնորդներին հուլիսին Վիլնյուսում կայանալիք գագաթնաժողովում կառաջարկվի հավանություն տալ Ռուսաստանի հետ պատերազմի դեպքում գործողությունների գաղտնի ծրագրին, գրում է Responsible Statecraft-ի մեկնաբան  Յան Դևիսը:

«Վիլնյուսի հուլիսյան գագաթնաժողովում ՆԱՏՕ-ի քաղաքական առաջնորդներին կառաջարկվի հավանություն տալ գաղտնի ռազմական ծրագրերի հազարավոր էջերի, որոնցում սառը պատերազմի տարիներից ի վեր առաջին անգամ մանրամասն կներկայացվի, թե ինչպես կարձագանքեր դաշինքը ռուսական հարձակումներին։ Այդ ծրագրերի մեծ մասը մշակվել է փակ դռների հետևում՝ Բրյուսելում ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում մշտական ռազմական ներկայացուցիչների և այլ պաշտոնատար անձանց կողմից առանց խորհրդարանական մարմինների և անկախ փորձագետների նախնական ուսումնասիրության»,-այսպիսի տվյալներ է մեջբերում Յան Դևիսը։