Բժշկական գաղտնիք հրապարակելու մեղադրանքով հետախուզվողը մեկ տարի անց հայտնաբերվել է

Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մայիսի 31-ին Փարիզ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո օդանավակայանում հայտնաբերվել, ձերբակալվել և գծային բաժին է տարվել 54-ամյա Արթուր Կ.-ն։

Ըստ ոստիկանության՝ նա 2022 թ. մայիսի 24-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի (Բժշկական գաղտնիքը հրապարակելը) 2-րդ մասի մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ ստորագրություն:

Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: