ԱՊՀ երկրների հատուկ ծառայությունների ղեկավարները Մինսկում կքննարկեն ահաբեկչության դեմ պայքարի հարցեր

Մինսկում այսօր տեղի կունենա ԱՊՀ մասնակից երկրների անվտանգության մարմինների եւ հատուկ ծառայությունների ղեկավարների Խորհրդի 52-րդ նիստը, կքննարկեն միջազգային ահաբեկչության դեմ պայքարի հարցեր:

Այդ առթիվ Բելառուսի մայրաքաղաք է մեկնել նաև ՀՀ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը։ Ռուսաստանից նիստին կմասնակցեն Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը և ՌԴ ԱԴԾ ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը։

«Այսօր նրանք կընդունեն կարևոր որոշումներ, որոնք կօգնեն ամրապնդել անվտանգությունը և պաշտպանել Համագործակցության երկրների ինքնիշխանությունը»,- ասել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը․ «Կազմակերպության երկրների վրա բիրտ ճնշման ներկա պայմաններում հատկապես կարևոր է հատուկ ծառայությունների համագործակցությունը։

Այս սպառնալիքներին ու ճնշումներին դիմակայելու համար մենք պետք է միավորենք ուժերը»: