Հատվածներ շնորհավորական տեքստերի սևագիր տարբերակներից

Հատվածներ շնորհավորական տեքստերի սևագիր (չհրապարակված) տարբերակներից:

  1. «…ձեր հարուստ դավաճանական փորձը և իշխանատենչ ագահությունը կօգնի տարածաշրջանում ամրապնդել թուրքական գործոնը և ամուր հիմքեր ստեղծել պանթուրքիզմի համար` վերջնականապես աևմատախիլ անելով հայկական գործոնը»:

(Թուրքիա, Ադրբեջան, Պակիստան, Միջին Ասիական երկրներ):

  1. «…ձեր հարուստ դավաճանական փորձը կօգնի տարածաշրջանում թուլացնել և դուրս մղել ռուսական ազդեցությունը»:

(Արևմուտքի երկրների մեծ մասը):

  1. «…դավաճանության, դրսից ներդրված լինելու ու խաբեության ձեր մեծ փորձը կօգնի շարունակ մոլորության մեջ պահել հավաքական արևմուտքին և նրա չարդարացող շահերը»:

(ԵԱՏՄ երկրներ)

  1. «…ձեր աննախադեպ դավաճանության և հմուտ խաբեությունների շնորհիվ Արցախը կորցնում է ինքնորոշման իրավունքի վրա կառուցված իր ապագան ու գոյության երաշխիքները»:

(Արցախ, ԵԱՀԿ ՄԽ, Աբխազիա Հ\Օսեթիա, Կոսովո, Ղրիմի, Լուգանսկի և Դոնեցկի հանրապետություններ)

  1. « …ձեր դավաճանության հարուստ փորձն ու մորթապաշտ անպատասխանատվությունը տարածաշրջանը կանգնեցրել է նոր` ավելի պայթյունավտանգ իրավիճակի առջև»:

(Իրան, Հնդկաստան)

  1. «…ձեր անսահման դավաճանությունն ու սեփական ժողովրդին թշնամաբար նվիրվածությունը կհանգեցնի հայ ժողովրդի պետականության կործանմանն ու հայրենազրկմանը»: (ՄԱԿ-ի ԳՔ, Կադաստրի կոմիտե)
  2. «…ձեր անսահման տգիտությունը, անձնուրաց դավաճանությունն ու ազգակործան ջանքերը հավերժ կմնան մեր ժողովրդի հիշողության ու պատմության մեջ»:

(ՀՀ ԳԱԱ, ՀԱՍ Եկեղեցի, ԵԿՄ, ՀՀ ԶՈւ, հայ ժողովուրդ):

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան էջից