Սերժ Սարգսյանի դիվանագիտական լուծումներն ու բանակը կասեցրին 2016 թ․ապրիլյան պատերազմը (տեսանյութ)

Բանախոսը՝ Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ, հասարակական գործիչ Էդգար Ղազարյան։

Նիկոլ Փաշինյանը պարբերաբար շեշտում է, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմը ապրիլյան պատերազմի շարունակությունն է, ի պատասխան այդ պնդման՝ Էդգար Ղազարյանը հիշեցրեց, որ «2016 թվականին Սերժ Սարգսյանն իր մոտ հրավիրեց ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններին և ասաց․ «Խնդրում եմ՝ Ձեր մայրաքաղաքաներին փոխանցեք, որ եթե այս պատերազմը շարունակվի, ապա Հայաստանը ճանաչելու է Արցախի Հանրապետությունը»։ Եվ շեշտեց, որ արդեն հանձնարարական է տվել արտաքին գործերի նախարարությանը՝ պատրաստել Արցախի Հանրապետության հետ  փոխադարձ օգնության և համագործակցության մասին համաձայնագիր, ինչը նշանակում էր, որ Հայաստանն իր ողջ կարողություններով ներգրավվում է այդ պատերազմական գործողությունների մեջ և օգնում է Արցախին լիարժեք դիմադրություն ցույց տալ որպես ճանաչված երկիր՝ ճանաչված երկրի հանդեպ և նաև այս դիվանագիտական լուծումները կանգնեցրեցին պատերազմը, ռազմաճակատում մեր սխրանքները կանգնեցրին ադրբեջանական առաջխաղացումը, նույն բանակի, որը Նիկոլի պաշտոնավարման ընթացքում  ուղղակի տանուլ տվեց, որովհետև իրականում բանակը չի կորցրել այդ պատերազմը, այլ քաղաքական ղեկավարությունն է կորցրել»,-ամփոփեց մեր զրուցակիցը։

Մանրամասները՝ տեսանյութում