Նոր Արեշի բնակարանում բռնկված հրդեհի հետևանքով կա մեկ զոհ. Փրկարար ծառայություն

Երևանի Նոր Արեշի 35-րդ փողոցի շենքերից մեկի 8-րդ հարկի բնակարաններից մեկում բռնկված հրդեհի հետևանքով բնակարանում հայտնաբերվել է Լ. Չ.-ի (ծնված 1960 թ․) դին։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ,  Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը, մեկ ավտոսանդուղք և գազածխապաշտպան ծառայության ավտոմեքենան։

Փրկարարները տարհանել են 4 քաղաքացու. վերջիններիս շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:34-ին, մարվել՝ մայիսի 31-ին, ժամը 00:13-ին: Այրվել է բնակարանը՝ գույքով: