Ռուսաստանի հետ հակամարտության դեպքում մենք մենակ կմնանք. Վրաստանի խորհրդարանի խոսնակ

Վրաստանը Ռուսաստանի հետ հիպոթետիկ հակամարտության դեպքում նրա հետ կմնա մեն-մենակ, կարծում է հանրապետության խորհրդարանի ղեկավար Շալվա Պապուաշվիլին

«Մենք մենակ կլինենք։ Մենք նայում ենք Ուկրաինային և տեսնում, որ ոչ ոք չի պայքարում ուկրաինացի ժողովրդի կողքին կամ նրա փոխարեն։ Առավելագույնը, ինչ կարող է անել Արևմուտքը, զենք ուղարկելն է», – նշել է նա:

Պապուաշվիլին հավելել է, որ Վրաստանի ազգային շահը խաղաղության պահպանումն ու տնտեսության ուժեղացումն է, իսկ հակառուսական պատժամիջոցներից երկրի հրաժարումը նա բացատրել է Թբիլիսիի վարած ռազմավարական հանդուրժողական քաղաքականությամբ: