ԱԹՍ-ների գրոհից Մոսվկայում վնասվել է երկու բնակելի շենք

Մոսկվայում անօդաչուները հարվածել են երկու բնակելի տների, տուժածներ չկան․ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

Անօդաչու սարքերից մեկը հարվածել է Պրոֆսյուզնայա 98 հասցեում գտնվող բնակելի շենքի վերին հարկերին։ Ավերվել են տան ճակատն ու ապակեպատ հատվածը։ Երկրորդ ԱԹՍ-ն հայտնվել է Տինաոյի (Նոր Մոսկվա) Ատլասովի փողոցում գտնվող 24-հարկանի բնակելի շենքում, տեղեկացնում են ռուսական աղբյուրները։

Մոսկվայի քաղաքապետ Սոբյանինը հայտարարել է, թե այսօր վաղ առավոտյան ԱԹՍ-ի հարձակման հետևանքով մի քանի շենքեր աննշան վնասվել են։

«Քաղաքի բոլոր արտակարգ ծառայությունները դեպքի վայրում են, պարզում են տեղի ունեցածի հանգամանքները»,– ասել է նա:

Մոսկվայի քաղաքապետը նաև խնդրել է վստահել միայն պաշտոնական աղբյուրներին և չստուգված տեղեկատվություն չտարածել: