Հավասարը հավասարին․ Էրդողանի ու Քըլըչդարօղլուի շանսերը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ընդդիմության առաջնորդ, նախագահի թեկնածու Քըլըչդարօղլուի՝ ընտրություններում հաղթելու շանսերը գրեթե հավասար են, հաղորդում է Area Araştırma կենտրոնը՝ հարցման արդյունքներով, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Կենտրոնի տվյալներով՝ 44,7%-ը պատրաստ է քվեարկել Քըլըչդարօղլուի օգտին, 43,7%-ը՝ Էրդողանի, ևս 11,6%-ը չի կողմնորոշվել ընտրության հարցում կամ չի պատրաստվում գնալ քվեարկության։

Չկողմնորոշվածների և չքվեարկողների ձայները թեկնածուների միջև բաշխելու դեպքում կենտրոնը հանգել է հետևյալ արդյունքների. Քըլըչդարօղլուին կաջակցի 50,6%-ը, Էրդողանին՝ 49,4%-ը: