Ուկրաինայում հակամարտությունը կարող է ձգվել տասնամյակներ․ Դմիտրի Մեդվեդև

Ուկրաինայում հակամարտությունը կարող է ձգվել տասնամյակներով: Վիետնամ կատարած այցի ժամանակ լրագրողների հետ զրույցում նման կարծիք է հայտնել ՌԴ Անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ին։

«Այս հակամարտությունը շատ երկար է տևում։ Այս ամենը տասնամյակների համար է, հավանաբար: Դա նոր իրականություն է, կյանքի նոր պայմաններ»,- ասել է Մեդվեդևը։

Նրա խոսքով՝ քանի դեռ այնտեղ այդպիսի իշխանություն կա, կլինի երեք տարի զինադադար, երկու տարի հակամարտություն, և նորից ամեն ինչ կկրկնվի։

«Անհրաժեշտ է ոչնչացնել Կիևում նացիստական իշխանության բուն բնույթը»,- հավելել է Մեդվեդևը։