Սևանա լճից դուրս են բերվել 19 հատ 10 մ երկարությամբ ապօրինի տեղադրված խեցգետնաորսիչներ

«Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հատուկ նշանակության ջոկատը ձեռնարկված բնապահպանական միջոցառումների իրականացման արդյունքում ազգային պարկի Սևան մասնաճյուղի պահպանական գոտում գտնվող Նորաշենի արգելոցի «Սպիտակ ափ» կոչվող տարածքի ջրային հատվածից հայտնաբերել և դուրս է բերել թվով 19 հատ 10 մ երկարությամբ ապօրինի տեղադրված խեցգետնաորսիչներ:
Շրջակա միջավայրի նախարարությունից հայտնում են, որ  իրավախախտման վերաբերյալ կազմված  արձանագրություններն ուղղարկվել են բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին համապատասխան ընթացք տալու համար:
Բնապահպանական միջոցառումները կրում են շարունակական բնույթ:
«Հարգելի՛ քաղաքացիներ, հորդորում ենք զերծ մնալ արգելված գործողություններից և լիճը չծանրաբեռնել ապօրինի տեղադրվող խեցգետնաորսիչներով և ձկնորսական ցանցերով,  դրանով խախտվում է ոչ միայն լճի էկոհամակարգը, այլև՝ վտանգվում  վերջինիս  կենդանական և բուսական աշխարհը։
Յուրաքանչյուր նման գործողություն գտնվում է  իրավասու մարմինների ուշադրության ներքո և ենթարկա է պատասխանատվության»,-հորդորում են պետական մարմնից։