Ստոլտենբերգը վստահ է, որ Ուկրաինան ավելի շատ հողեր ազատագրելու համար արդեն բավականաչափ զենք է ստացել

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը վստահ է, որ Ուկրաինան արդեն բավականաչափ զենք է ստացել «ավելի շատ հողեր ազատագրելու համար», և նա ողջունում է ցանկացած նոր մատակարարում։ Այս մասին չորեքշաբթի օրը Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Վստահ եմ, որ Ուկրաինան արդեն բավականաչափ զենք է ստացել՝ ավելի շատ հողեր ազատելու համար»,- ասել է Ստոլտենբերգը։

Նա նաև կրկնել է, որ ողջունում է դաշինքի երկրների որոշումները՝ Ուկրաինային թևավոր հրթիռներ տրամադրելու և արևմտյան կործանիչների համար օդաչուների պատրաստում սկսելու վերաբերյալ։