Վճռաբեկ դատարանի դատավորներ ընտրվեցին Ելիզավետա Դանիելյանը և Լիզա Գրիգորյանը

Ազգային ժողովի կողմից Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության կազմի դատավոր է ընտրվել Ելիզավետա Դանիելյանը։

Հիշեցնենք, որ Բարձրագույն դատական խորհուրդն այդ պաշտոնում առաջադրել էր Արմեն Դանիելյանի, Արսեն Նիկողոսյանի և Ելիզավետա Դանիելյանի թեկնածությունները։

ԱԺ փակ, գաղտնի քվեարկությանը 107 պատգամավորից մասնակցել է 67-ը. Արմեն Դանիելյան և Արսեն Նիկողոսյան՝ կողմ 0, Ելիզավետա Դանիելյան՝ կողմ 67։

ԱԺ-ն Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի դատավոր է ընտրել Լիզա Գրիգորյանը։

ԲԴԽ-ն այդ պաշտոնում առաջադրել էր Կարեն Աղաջանյանի, Լիզա Գրիգորյանի և Կարեն Թումանյանի թեկնածությունները։ Քվեարկությանը 107 պատգամավորից մասնակցել է 67-ը. Կարեն Աղաջանյան և Կարեն Թումանյան՝ կողմ 0, Լիզա Գրիգորյան՝ կողմ 67։