Հայաստանը չի մասնակցել ԱՀԿ-ում հակառուսական բանաձևի քվեարկությանը

Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ ԱՀԿ-ի անդամ 194 երկրներից 80-ն են աջակցել Ուկրաինայի վերաբերյալ հակառուսական բանաձևի ընդունմանը Ժնևում ընթացող Առողջապահության համաշխարհային ասամբլեայում։

ԱՀԿ-ի անդամների պատվիրակություններից ինը դեմ են քվեարկել այս փաստաթղթին, 52-ը՝ ձեռնպահ են մնացել, 36-ը բացակայել են քվեարկության սրահից, 17-ը ընթացակարգի համաձայն չեն ընդունվել քվեարկության:

Բանաձևի նախագիծը Մոսկվայի հատուկ ռազմական գործողությունը Ուկրաինայում։ Այս նախագծով Մոսկվայի վրա պատասխանատվություն է դրվում Ուկրաինայում առողջապահական վիճակի վատթարացման համար։

Չորեքշաբթի օրը, բացի Ռուսաստանից, հակառուսական բանաձևին դեմ են քվեարկել 8 երկրներ, այդ թվում՝ Ալժիրը, Բելառուսը, Չինաստանը, Հյուսիսային Կորեան, Կուբան, Լաոսը, Նիկարագուան և Սիրիան։ Ձեռնպահ քվեարկողների թվում են Բրազիլիան, Հնդկաստանը, Ղազախստանը, Ղրղզստանն ու Հարավային Աֆրիկան։ Քվեարկության ժամանակ նիստերի դահլիճից բացակայում էր 36 պատվիրակություն։ Մասնավորապես, բացակայում էին Ադրբեջանի, Հայաստանի, Սերբիայի, Տաջիկստանի և Թուրքմենստանի ներկայացուցիչները։ Եվս 17 երկրի, ներառյալ Վենեսուելան, թույլ չի տրվել քվեարկել ԱՀԿ կանոնների և ընթացակարգերի պահպանման հետ կապված պատճառներով։