Բեմադրություն՝ «Հարցուպատասխան»

Մի կերպ ինձ ստիպեցի և լսեցի ԱԺ կոչվող բալագանում , քպ-ական ստրուկների և նրանց տիրոջ միջև «հարցուպատասխանը»։ Առանց վարանելու, վստահ կարելի է ասել, որ այն հերթական բեմադրությունն է։ Ստրկատեր-վարչապետը իրեն ուղղվող հարցերի ցանկը նախապես պատրաստում և փոխանցում է ԱԺ քպ-ական ստրուկների մեջ ավագին( ԱԺ խոսնակ), որն էլ ստրուկների միջև բաժանում է հարցերը։

Ամեն անգամ քպ-ական ստրուկներն իրար կոկորդ են կրծում, հարց տալու իրավունք ստանալու համար, քանի որ այն հիանալի հնարավորություն է տիրոջը քծնելու, աչքի ընկնելու համար։ Հետագայում, հատուկ հանձնաժողովը, ավագ ստրուկի նախագահությամբ , ուշադիր լսում և գնահատում է ամեն ստրուկի հարց տալու ընդունակությունը, ոճը, քծնանքի չափն ու մակարդակը։ Բարձր միավորներ ստացած ստրուկները լրացուցիչ պարգևատրվում են։

 

Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից