Փաշինյանի որդու առևանգման գործով կալանավորված Գայանե Հակոբյանին տեղափոխել են ՔԿՀ

44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մորը` Գայանե Հակոբյանին  Երևանի Շենգավիթ վարչական շրջանի առաջին ատյանի դատարանից արդեն տեղափոխել են կալանավայր։ Տեղեկությունը «Սպուտնիկ Արմենիա»ին հայտնել է  իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։

«Կանանց մեկ քրեակատարողական հիմնարկ կա՝ «Աբովյան» ՔԿՀ-ն։ Ենթադրվում է, որ տեղափոխել են այնտեղ»,- ասել է Մելիքյանը։

Նա նշել է, որ թեպետ բացահայտ իրավաբանությունից դուրս գործընթաց է տեղի ունեցել, սակայն փաստաբանները կպահպանեն ֆորմալ բնույթը և կիրականացնեն իրավաբանությունից բխող բոլոր գործընթացները։