ՌԴ ԱԳՆ-ը՝ Արևմուտքի կողմից F-16 կործանիչներ Ուկրաինային մատակարարելու ծրագրերի մասին

ՌԴ ԱԳՆ-ը մեկնաբանել է Արևմուտքի կողմից F-16 կործանիչներ Ուկրաինային տրամադրելու ծրագրերը։

Ինչպես ՏԱՍՍ-ի հետ զրույցում ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ալեքսանդր Գրուշկոն, արևմտյան երկրները շարունակում են ընթանալ ուկրաինական հակամարտության սրման ճանապարհով։

NBC հեռուստաալիքի տվյալներով՝ ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները նախատեսում են F-16 կործանիչներ մատակարարել Ուկրաինային, ընդ որում՝ կործանիչները կարող են մատակարարվել Վաշինգտոնի դաշնակից պետություններից:

Ջո Բայդենը Հիրոսիմայում G7-ի երկրների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Վաշինգտոնը կաջակցի միջազգային ջանքերին՝ ուկրաինացի օդաչուներին ժամանակակից կործանիչներ, ներառյալ F-16-ը օգտագործելու պատրաստման համար: