Զելենսկին ժամանել է Հիրոսիմա՝ մասնակցելու «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շաբաթ օրը ժամանել է Հիրոսիմա՝ մասնակցելու «Մեծ յոթնյակի» առաջնորդների գագաթնաժողովին, հայտնում է Reuters-ը:

Մի քանի լրատվամիջոցների հրապարակած կադրերում երևում է, թե ինչպես է Զելենսկին իջել ֆրանսիական կառավարական ինքնաթիռից։

«Ճապոնիա, G7, կարևոր հանդիպումներ Ուկրաինայի գործընկերների և ընկերների հետ: Անվտանգություն և համագործակցության ամրապնդում մեր հաղթանակի համար: Այսօր խաղաղությունը կմոտենա»,-գրել է Զելենսկին «Թելեգրամի» իր ալիքում։

Այս տարի G7-ում նախագահող Ճապոնիայում ավելի վաղ հայտնել են, որ շաբաթ օրը Զելենսկին ժամանել է աշխարհի առաջին քաղաք, որն ատոմային ռմբակոծության է ենթարկվել, և որ նա այցելել է, քանի որ «Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից միջուկային սպառնալիքներն անհանգստացրել են Արևմուտքին»։