Աշոտ Փաշինյանը զոհված զինծառայողի մոր հետ առերեսման էր եկել Նիկոլ Փաշինյանի դիմանկարով վերնաշապիկով, վրան գրված` «Նիկոլ 100%»

Աշոտ Փաշինյանը զոհված զինծառայողի մոր հետ առերեսման էր եկել Նիկոլ Փաշինյանի դիմանկարով վերնաշապիկով, վրան գրված` «Նիկոլ 100%», «Hayastan.news»-ին ասել է փաստաբան Վահան Հովհաննիսյանը։

Հիշեցնենք, որ այսօր դատարանը քննել է տիկին Գայանեի խափանման միջոցի հարցը: Որոշումը հրապարակվելու է վաղը ժամը 15:00-ին: