Ոստիկանությունը մանրամասներ է հայտնում Արշակունյաց պողոտայում ձերբակալված քաղաքացու մասին

Մայիսի 19-ին՝ ժամը 14։45-ին, Արշակունյաց պողոտայում իրականացվող ակցիայի վայրում մի անձ, որը, ըստ նախնական տեղեկությունների, որևէ առնչություն չի ունեցել ակցիայի հետ, դրսևորել է ոչ իրավաչափ վարքագիծ, հնչեցնել հայհոյանքներ։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։

Պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողները նշված անձին ձերբակալել և տեղափոխել են ոստիկանության Շենգավիթի բաժին։

22-ամյա երիտասարդի մոտ հայտնաբերվել է 20 մմ երկարությամբ ծալովի դանակ։

Նշանակվել է փորձաքննություն։

Նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ավելի վաղ, ՆԳՆ ոստիկանությունից հայտնել էին, որ դատարանի մոտից 1 անձ սառը զենք պահելու հիմնավոր կասկածով Պարեկային ծառայության կողմից ձերբակալվել և տեղափոխվել է Շենգավիթի բաժին: