Մոսկվայում ընթանում են Միրզոյանի եւ Բայրամովի երկկողմ բանակցությունները

Մոսկվայում ընթանում է Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի առանձնազրույցը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ իր գործընկերների հետ եռակողմ հանդիպման արդյունքներով։

«Այժմ երկկողմ հանդիպում է սկսվել Հայաստանի ևԱդրբեջանի արտգործնախարարների միջև, որի արդյունքում նրանք մեզ կտեղեկացնեն, թե ինչի է հաջողվել հասնել»,-ասել է նա։