Վաղն Արցախում ևս քայլերթ կլինի

«Ո՛չ Արցախի էթնիկ զտմանը» շարժումը հայտարարություն է տարածել, որում ասված է․ «Միանալով Կոռնիձորում մեր հայրենակիցների կողմից նախաձեռնված «Ի աջակցություն Արցախի» հանրահավաքին՝ վաղը`մայիսի 20 -ին, ժամը 12։00-ին հավաքվում ենք Ստեփանակերտի Զինվորական Պանթեոնում և քայլերթով շարժվենք դեպի Արցախը Մայր Հայաստանին կապող ավտոճանապարհի Զառին բաղ կոչվող տեղամաս»։

Շարժման անդամներն ակնկալում են քաղաքացիների ակտիվ մասնակցությունը։