Ռոտերդամ նավահանգստում առգրավվել է 1 տոննա կոկաին, որը Հոլանդիա էր տեղափոխվել Թուրքիայից. Վահե Դավթյան

Քաղաքական գիտությունների դոկտոր, էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը գրում է.

«Երեկ Հոլանդիայի Ռոտերդամ նավահանգստում առգրավվել է 1 տոննա կոկաին։

Ինչպես պարզվել է, թմրանյութով բեռնված կոնտեյները Հոլանդիա էր եկել Թուրքիայից և այնուհետև պետք է ուղևորվեր Հարավային Ամերիկա։

Չգիտեմ, կստացվի Թուրքիային ձևավորել գազային հաբ, թե ոչ, բայց թմրանյութային հաբն արդեն գործում է։ Ընդ որում` մի քանի ուղղություններով. Մերձավոր Արևելք, Աֆրիկա, Ռուսաստան, Ամերիկա։

Ուզենք, թե չունենք, բայց օրերս Հայաստան ուղևորվող 2,7 տոննա կոկաինի առգրավումն Իտալիայում պետք է դիտարկենք վերոշարադրյալի լույսի ներքո։

Դեռևս որևէ եզրակացություն չեմ կարող անել, թեև իրադարձությունների տրամաբանությունն ընդհանուր առմամբ պարզ է»։