ի հեճուկս ՀՀ օրվա իշխանության, դրսում գործող լուրջ քաղաքական ուժերը հստակ տեսնում են իրականությունը

Մինչ Փաշինյանը Ռեյկյավիկում, զուգահեռ պուպուշ եվրոպական իրականության մեջ գտնվելով, բոցաշունչ խոսքեր է ասում այն մասին, թե ինչպիսի լուրջ ձեռքբերումներ ունի Հայաստանը ժողովրդավարության սկզբունքները առաջ մղելու գործում, իրական կյանքում Հայաստանի ժողովրդավարության վիճակի մասին օբյեկտիվ բացասական գնահատականներ են տրվում:

Գնահատականներ, որոնք ձևակերպված են Կենտրոնամետ դեմոկրատական ինտերնացիոնալի Գլխավոր ասամբլեայի կողմից:

Որպեսզի պարզ լինի, որ այդ գնահատականը ուղղակի հայտարարություն չէ, արձանագրենք, որ Կենտրոնամետ դեմոկրատական ինտերնացիոնալը քաղաքական կուսակցությունների և կազմակերպությունների ամենամեծ և ամենաազդեցիկ միջազգային ասոցիացիան է Միացյալ Նահանգներում, Եվրոպական միությունում և Լատինական Ամերիկայում, որը միավորում է 109 քաղաքական կուսակցություն 83 երկրներից:

Սա գրում եմ, որպեսզի վաղը փաշինյանական խունտայի խոսող գլուխները չգրեն, որ ՀՀԿ-ն իր ֆանատների կլուբը գործի է դրել Աշոտյանին երկրից փախնելու հնարավորություն տալու համար: Օրվա իշխանությունը արդեն բազմիցս նման մանիպուլյացիաներ արել է: Բավական է հիշել, թե ինչպես էին դրանք գրում, որ Վենետիկյան հանձնաժողովի նախագահը մտերիմ հարաբերություններ ունի Սերժ Սարգսյանի հետ, դրա համար իմքայլականների կողմից նախաձեռնած օրենսդրական փոփոխությունները Վենետիկյան հանձնաժողովը ժողովրդավարական չի համարել:

Հիմա ըստ էության.

Բանաձևում արձանագրվում է, որ ՀՀ օրվա իշխանության կողմից Արմեն Աշոտյանի մասնակցության խոչընդոտումը միջազգային քաղաքական միջոցառմանը որպես մասնակցային ժողովրդավարության դեմ ոտնձգություն: Միայն այս փաստն արդեն պիտի լուրջ ազդակ լինի այսպես կոչված միջազգային հանրության անունից Հայաստանի ներքին գործերին խառնվողների համար: Մադամ Վիկտորինը, ԱՄՆ և ՄԲ դեսպանները և այլ խամաճիկները եթե այսօր այս կապակցությամբ ՀՀ օրվա իշխանության հասցեին մի шпилька չթողնեն /գոնե ձևական, իմանանք, որ տիրապետում են իրավիճակին/, դա մեզ երիցս պիտի ցույց տա, որ դրանք բոլորը Հայաստանում ժողովրդավարության սկզբունքների ոտնահարման վրա խորապես թքած ունեն և հետապնդում են լրիվ այլ շահեր: Իրենք առաջին հերթին մտահոգված են Փաշինյանին իշխանության պահելու խնդրով, քան իրական ժողովրդավարական գործընթացներով:

Հաշվի առնելով, որ այս բանաձևը ներկայացված է լուրջ ազդեցություն ունեցող քաղաքական ասոցիացիայի կողմից, հատկապես կարևոր է, որ կոչ է արվում Հայաստանի իշխանություններին անհապաղ վերջ դնել քրեական գործերը քաղաքական նպատակներով օգտագործելու չարդարացված պրակտիկային:

Սա նշանակում է, որ ի հեճուկս ՀՀ օրվա իշխանությանը, դրսում գործող լուրջ քաղաքական ուժերը հստակ տեսնում են իրականությունը և չեն պատրաստվում աչք փակել քաղաքական հետապնդումների վրա:

Իսկ ՀՀ քաղաքացիների համար սա պետք է ազդակ լինի այն մասին, որ դավաճան ռեժիմը Արմեն Աշոտյանի ՀՀ-ից դուրս իրականացվող պետականամետ, հայանպաստ գործունեությունը դիտարկում է որպես լուրջ սպառնալիք և նրան կանգնեցնելու համար ոչինչի դեմ չի կանգնի: Ու այն չկողմնորոշվածները, ովքեր առաջնորդվում են՛նախկիններին չենք ուզում, ներկաներին չենք ուզում, նորերին բերեք, մենք էլ կմտածենք, ուզում ենք, թե ոչ՛, պիտի հասկանան, որ այս հանցավոր պրակտիկան բոլորիս է սպառնում, բոլորիս տները կմտնեն ու կփորձեն լռեցնել, վախացնել, ահաբեկել, միայն թե Փաշինյանի դեմ գործողություն չանենք: Ու իշխանության դրսի պապաները մատ անգամ չեն շարժի այդ կապակցությամբ:

Նատալի Սաղիյանի ֆեյսբուքյան էջից