Կալանավորն անժամկետ հացադուլ է հայտարարել՝ հաջակցություն Գայանե Մարտիրոսյանի

Կալանավորված Ռոբերտ Մովսիսյանը հայտարարել է անժամկետ հացադուլ՝ հաջակցություն անազատության մեջ գտնվող Գայանե Մարտիրոսյանի։ «Վարդաշեն»  ՔԿՀ պետին ուղղված Մովսիսյանի դիմումը հրապարակել է ակտիվիստ Նարեկ Մանթաշյանը։

Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում երեկ գիշեր ընթացել է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մոր՝ Գայանե Մարտիրոսյանի ձերբակալման իրավաչափության վերաբերյալ  բողոքի, ինչպես նաև վարույթ իրականացնող մարմնի կողմից ներկայացված կալանավորման միջնորդության քննությունը։ Նիստը շարունակվելու է այսօր ժամը 13։00-ին։

Գայանե Մարտիրոսյանը մեղադրվում է Նիկոլ Փաշինյանի որդուն՝ Աշոտ Փաշինյանին առևանգելու մեջ։ Տիկին Գայանեն անժամկետ հացադուլ է հայտարարել: